Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն AHaber հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում զինվորական կոնտինգենտն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը պահպանելու և այնտեղ գտնվող թուրք հրահանգիչներին պաշտպանելու համար:
Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն AHaber հեռուստաալիքի ուղիղ եթերում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ «Մենք ի սկզբանե հետևողական ենք գտնվել։
Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Օրհան Սուլթանովը և Պետական անվտանգության ծառայությունը՝ Մադաթ Գուլիևի գլխավորությամբ. տեղեկացնում է contact.az-ը:
Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացնում է՝ հանրաքվեի արդար ընթացքին միջամտած անձանց մասին տեղեկությունը կարող է օգտագործվել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ակնարկել է ղարաբաղյան հակամարտությունում երրորդ ուժի մասնակցությունը՝ գրում է ԱՊԱ գործակալությունը:
Տարածքային ընտրություններում ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հաղթանակը կարող է 1,5 տարուց աղետի վերածվել եվրագոտու համար՝ գրում է Fortune-ը։ Ֆրանսիայի 12 շրջաններից 6-ում աջ կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լե Պենը, առաջատար
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարքը պարզապես «ամոթալի» է, մինչդեռ իսկական վտանգ է ներկայացնում ֆրանսիական ուլտրաաջ կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը: Նա կարող է ամբողջովին շրջել Եվրոպայի քաղաքականությունը՝ գրում է Financial Times թերթը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ ավարտի ոչ մի նշան չցուցաբերող վեճին անդրադառնալով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումն անվանել է casus belli (արդարացում պատերազմի համար), չնայած հավելել է, որ լայնածավալ պատերազմ ծրագրված չէ։
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները չպետք է տուժեն «նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով»՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալու ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...